News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 20-ին, անփոփոխ թողեց ժամկետային զինծառայողին թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու համար լեյտենանտ Արամ Աղայանին 2,5 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ այս վճիռը հունից հանեց Աղայանի հարազատներին:

«Զզվելի եք բայց դուք, ոչինչ Աստված էլ իրենց հարազատների նկատմամբ ըտենց դատավճիռ կանի: Կանի, հավատացեք: Արամ, հետդ ենք, դուխով եղի»,- տեղից գոռգոռում էին հարազատները:

Դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ վճռաբեկ բողոք է ներկայացնելու:

«Անկեղծորեն նման որոշման չէի սպասում, մտածում էի՝ բացի արդարադատություն իրականացնելուց, կմտածեն հայկական բանակի մասին: Այս որոշմամբ արդարադատությունն անարգանքի ենթարկվեց՝ առանց փաստակազմի, առանց հիմնավորումների, անձի նկատմամբ դաժան դատավճիռ կայացվեց»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ Վճռաբեկ դատարանից ակնկալիքներ չունի, այդ ատյան դիմում է, որ հետագայում հնարավորություն ունենա ՄԻԵԴ դիմելու:

Հիշեցնենք, որ 2016թ. Նոյեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լեյտենանտ Արամ Աղայանը դատապարտվել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկման: Դատարանն ապացուցված է համարել, որ 2015թ. սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Զինծառայողը լեյտենանտին հարցրել է՝ ինչու է նման ձեւով արթնացնում, ինչի պատճառով Աղայանը վիճաբանել է Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է`պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ