News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 ԵՄ-ն դատապարտել է այն բռնությունները, որոնք գրանցվել են Վենեսուելայում՝ կառավարության կողմնակիցների ու հակառակորդների զանգվածային ակցիաների ընթացքում ու դեէսկալացիայի կոչ է արել, հայտնում է AFP–ն։

ԵՄ իշխանությունները մտահոգություն են հայտնել հակակառավարական ակցիաների երկու մասնակիցների զոհվելու, նաեւ բազմաթիվ տուժածների մասին տեղեկությունների կապակցությամբ։ Ընդ որում ԵՄ օտարերկրյա գործերով ներկայացուցիչը իր հաղորդագրության մեջ չի հիշատակել զինվորականի զոհվելու մասին, ինչի մասին տեղեկացրել էին Վենեսուելայի իշխանությունները։

ԵՄ-ն կոչ է արել հետաքննել ցուցարարների զոհվելու հանգամանքները ու բռնության ակտերը ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Վենեսուելայի ընդդիմությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, պահանջում է Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը։

Նախօրեին Կարակասում ու երկրի մյուս քաղաքներում հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ։ Կարակասում 17-ամյա պատանին վիրավորվել էր գլխից ու մահացել։ Դրանից մեկ օր առաջ էլ 23-ամյա աղջիկ էր զոհվել՝ դարձյալ գլխի մասից ստացած վիրավորումից։ Վենեսուելայի իշխանություններն էլ հայտնել էին, որ Ազգային գվարդիայի անդամներից մեկը սպանվել է ցուցարարների կողմից Կարակասի ծայրամասում։

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է 30 մարդու ձերբակալության մասին՝ բողոքի ակցիաների ժամանակ սադրանքներ կազմակերպելու համար։ Նրա խոսքով երկրի իշխանությունները «կանխում են ահաբեկչական պետական հեղաշրջումը», որի սցենարը ԱՄՆ-ում է մշակվել։ Վաշինգտոնն արդեն հերքել է այդ «անհիմն ու ոչ ողջամիտ» մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ