News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում Հայաստանի բանկերի հաճախորդների 18 տոկոսը կատարել է օնլայն վճարում կամ գնում: Այս ցուցանիշը հայտարարվեց Ամերիաբանկի կազմակերպած «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում էլեկտրոնային առևտրի սպասարկման և ծառայություն մատուցող խոշոր ընկերությունները:

Ըստ ներկայացված տվյալների, Հայաստանում էլեկտրոնային կոմերցիան արագ զարգանում է հատկապես վերջին 2 տարիներին: Հայաստանի բանկային համակարգում առցանց գործարքների ծավալային աճը 2014-2015թթ կազմել է 89 տոկոս, իսկ 2015-2016-ին՝ 80 տոկոս: Արագ աճի ցուցանիշը նաև առկա է բակային համակարգի առցանց գործարքների քանկի դեպքում: Ոլորտը ամենազարգացներից է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում կան չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են էլեկտրոնային կոմերցիայի համաշխարհային դինամիկայի զարգացման տեմպերի հետ հավասարվելուն: Պանելային քննարկման մոդերատոր, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ բանկերի համար էլեկտրոնային առևտրի զարգացումը կարևոր առաջնահերթություն է:

Ըստ ներկայացված ցուցանիշների, աշխարհի 7.5 մլրդ բնակչությից 1.5 մլրդը օգտվում է էլեկտրոնային կոմերցիայից, իսկ տարվա կտրվածքով առցանց կատարած ծախսի միջին ցուցանիշը 1500 դոլար է: Այսինքն աշխարհի բնակչության մոտ 20 տոկոսը 2.25 տրլն դոլարի շրջանառություն է ապահովում ներկայումս, իսկ 2020 թվականին, ըստ կանխատեսումների, այն կկազմի 4 տրլն դոլար:

Ամերիաբանկի հաճախորդների առցանց գործարքների ծավալը 201 POS տերմինալներից, տարեցտարի բազմապատկվում է: 2015թ 1-ին եռամսյակի եւ 2016-ի 1-ին եռամսյակի աճը 3.4 անգամ է, իսկ 2016- 2017 նույն եռամսյակների համեմատությամբ աճը 2.1 անգամ է: Աճը ապահովվել է նաև Ամերիաբանկի ու գործընկերների առաջարկած առցանց ծառայությունների շնորհիվ: Պանելային քննարկման բանախոսներից «Ucom» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը քննարկմանը նշեց, որ Ucom -ն Ամերիաբանկի հետ առաջինը ներդրեց քարտով վճարումը դեռևս 2010-ին: « Ucom -ը խրախուսում է էլեկտրոնային վճարումները: Դա առաջին հերթին, օպերացիոն ծախսերի կրճատում է ենթադրում մեզ համար: Ինչքան քիչ մարդ է այցելում գրասենյակներ, այնքան քիչ ծախսեր ենք ունենում: Այդ մասով, մեզ մոտ 20 տոկոս աճ կա նախորդ տարվա համեմատ»:

Ըստ նրա՝  Հայաստանում մարդիկ դեռ խուսափում են էլեկտրոնային առևտրից, քանի որ հուսալի չեն համարում կայքով կամ բջջային հավելվածով վճարումը:

Հայաստանյան տելեկոմունիկացիայի մեկ այլ ներկայացուցիչ, «ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը անդրադարձավ էլեկտրոնային կոմերցիայի մեկ այլ ճյուղի՝ մոբայլ վճարումների հարցին, և դրա խնդիրներին:  «Կարգավորիչ մարմինը, այսինքն՝ Կենտրոնական բանկը, թույլ չի տալիս զարգացնել մոբայլ կոմերցիան: Եթե ԿԲ-ն հսկողությունը թուլացնի և թույլ տրվի բջջային օպերատորներին օգտագործել հաշվեհամարին եղած գումարը, որպես կանխավճար, էլեկտրոնային առևտուրը կզարգանա: Օրինակ՝ ՌԴ-ում յուրաքանչյուր մարդ կարող է խնդրել բջջայինի վրա եղած գումարը հետ ուղղարկել բանկային հաշվեհամարին, բանկային համակարգով այդ ամենը կվերահսկվի: Եթե թույլ տալ հեռախոսի հաշվի մնացորդներն օգտագործել որպես վճարման միջոց, բանկային ոլորտը միանգամից կմեծանա մոտ 2 մլն հաշվով, էլեկտրոնային կոմերցիայի հնարավորությունները կաճեն: Բջջային օպերատորները այս միջոցով չեն դառնում բանկ, այլ համագործակցում են բանկի հետ, գումար են տալիս բանկին և ավելի են աշխուժացնում էլկոմերցիան», - ասաց Կարապետյանը:

Ծրագրավորմամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաների պորդուկտներով զբաղվող «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ -ի տնօրեն Արամ Մխիթարյանի խոսքով, էլկոմերցիայի սպասարկման ծրագրային մասը վերջին մի քանի տարվա ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է գրանցել:

Նրա խոսքով՝ նախկինում վճարային համակարգը բավականին ծախսատար էր, կային օպերացիոն ընթացիկ ծախսեր: Այժմ այդ խնիրը կարծես լուծված է, ու մեր պարագայում, վերջին 2 տարում ամեն մի 2-րդ նախագիծը որ մենք իրականացնում ենք, որևէ կերպ ունի էլեկտրոնային կոմերցիայի բաղադրիչ:

Մխիթարյանի դիտարկմամբ Հայաստանի ներսում էլեկտրոնային կոմերցիայի խոչըդոտներից է նաև փոստային ծառայության զարգացման պակասը:

Քննարկման մասնակից, «Մենյու Գրուփ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի խոսքով՝ ոլորտում երկու մեծ խնդիր կա:

«Առաջինը վճարային քարտերի տարածվածությունն է: Բելառուսում բոլոր մարդիկ 18 տարեկանից բարձր, ունեն պարտադիր կրեդիտ քարտ, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակ: Այնտեղ կրպակը քարտով է աշխատում, դա ընդունված է գործընթաց է նաև Վրաստանում: Երկրորդ կարևոր խնդիրը մոբայլ ինտերնետային կապն է: Հայաստանը, այս երկու երկրներին, խիստ զիջում է: Երևանից դուրս 3G, 4G ցանց համարյա չկա, նույնիսկ Երաևանում այդ կապը հաճախ կորում է»:

«ՋիՋի» ՓԲԸ (GG Taxi) տնօրեն Արտաշես Թովմասյանը իրենց բիզնեսի վրա օրինակ բերելով նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից աշխատում են Ամերիայի հետ առցանց վճարման ուղղությամբ, ունեն բավականին լավ ցուցանիշներ: «Վերջին ամսվա կտրվածքով օնլայն վճարումները 50 տոկոսով աճել են: Մենք էլ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները անկանխիկ դաշտ բերենք: Գաղտնիք չէ, որ տաքսի ծառայության խնդիրներից է մանրադրամ վերադարձի հարցը, ինչը առցանց փոխանցման դեպքում իսպառ վերանում է»:

Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգաման վերաբերյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրներն են մարդկանց մենթալիտետը, ենթակառուցվածքը, որը դեռ զարգացման կարիք ունի, ինչպես նաև ռեգուլյատորի սահմանափակումները:

«Բանկային տեխնոլոգիաների մասով վաղուց ներդրել ենք անվտանգության համապատասխան մեխանիզմներ, ապահովում ենք օնլայն գործարքների բացարձակ անվտանգություն՝ եռամակարդակ պաշտպանվածության համակարգի միջոցով: Աստիճանաբար աճում է վստահող հաճախորդների թիվը»,- նշեց նա՝ նկատելով, որ Հայաստանում կա մեծ ներուժ, ի դեմս 2000-ականների սերնդի, ովքեր շատ ավելի լավ են տիրապետում նոր տեխնոլոգիաներին:

Եզրափակելով քննարկումը՝ Արման Բարսեղյանը նշեց առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում այս ուղղության զարգացմանը, դրանք են ինտերնետ կապի որակը, օրենսդրական բացերը, բանկային առցանց ծառայությունների սակավությունը, քարտերի տարածվածությունը և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ