News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Ասիայում ծրագրվող երեք գագաթնաժողովներին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն է հայտնել՝ ելույթ ունենալով Ջակարտայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»

Փենսը, որը ավարտում է Ասիայի երկրներում իր տասնօրյա շրջագայությունը, պատմել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Հարավ- Արեւելյան Ասիայի երկրների ասոցացիայի գագաթնաժողովին Ֆիլիպիններում, նաեւ Ասիական Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին՝ Վիետնամում։

ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Փենսը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կհամագործակցի ԱՍԵԱՆ-ի հետ «Հարավ-չինական ծովում խաղաղությունն ու կայունությունը առաջ մղելու» գործում՝ տարածաշրջանում «անարգել առեւտուր» ապահովելու նպատակով։

Հարավ- արեւելյան Ասիայի երկրները փորձում են երկարաժամկետ համաձայնագիր ապահովել՝ Հարավ-չինական ծովում վեճերի կարգավորման համար։ Տարածաշրջանը բախվում է նոր մարտահրավերների՝ Չինաստանը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ն Ասիայի հարցում կենտրոնացած է Կորեական թերակղզու սրված իրավիճակի կարգավորման վրա։

Փենսը դրական է արտահայտվել Ինդոնեզիայում արմատացած «չափավոր իսլամի ավանդույթների» մասին։ ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է այդ երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ