News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դատարանը ութ ամսվա ազատազրկման է դատապարտել Ազգային- ժողովրդավարական կուսակցության անդամ 28-ամյա Մարսել Ցեխին, որը հասարակական լողավազանում ցույց էր տվել էր իր նացիստական դաջվածքը։

Դաջվածքը հասարակական վայրում երկու ժամ ցուցադրելը միանշանակ նշանակում է տեսակետների արտահայտում  ու ազգամիջյան թշնամանքի հրահրում, ասել է դատարանի մամուլի քարտուղարը։

2015-ի նոյեմբերին քաղաքական գործիչը լողավազանում մերկացրել էր իր դաջվածքը՝ Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի ուրվագծով ու Jedem das Seine ՝ «Յուրաքանչյուրին իր հասանելիքը» գրությամբ, որը գրված է եղել Բուխենվալդի համակենտրանցման ճամբարի դարպասների վրա։ Լողավազանի այցելուներից մեկը լուսանկարել էր այդ դաջվածքը ու հրապարակել սոցցանցերում։

2015-ի դեկտեմբերին Օրանիենբուրգի առաջին ատյանի դատարանը Ցեխին դատապարտել էր վեց ամսվա ազատազրկման, որը հետո փոխարինել էր երեք տարի պայմանական ազատազրկումով։ 2016-ի նոյեմբերին Նոյրուպպինում հողային դատարանը ութ ամսվա ազատազրկման էր դատապարտել Ցեխին՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու համար։ Իսկ Ցեխը 2016-ին հայտնել էր որ մտադիր է ջնջել դաջվածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ