News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple Կորպորացիան ստեղծել է արհեստական քրտինք, որպեսզի ստուգի Apple Watch ժամացույցի ներգործությունը մարդու մաշկի հետ շփման ժամանակ, գրում է Meduza.–ն։

Apple-ը բացատրում է, որ չժանգոտող մետաղի ու մյուս խառնուրդները պարունակում են նիկել։ Քանի որ շատերը նիկելի հանդեպ ալերգիա ունեն, ընկերությունը ստուգում է, թե որքան արագ  կարող է այդ մետաղը հայտնվել մարդու քրտնքի մեջ Apple Watch–ի դետալների հետ շփման ժամանակ։

Փորձի ժամանակ ժամացույցն ու մյուս առանձին էլեմենտները իջեցրել են արհեստական քրտինքով լի բանկաների մեջ, իսկ հետո դրանք դրել ինկուբատորի մեջ, որը մարդու մարմնի ջերմաստիճանն է պահպանում։ Օրինակ շղթաները նման պայմաններում պահում են մեկ շաբաթ, իսկ հետո ուսումնասիրում դրանք։

Թե արհեստական քրտինքը ինչից է բաղկացած, ընկերությունը չի հայտնում։ 2016-ի մարտին Apple–ը ցույց էր տվել Liam ռոբոտը, որը քանդում է հին այֆոնները ու դրանցից հանում այն դետալները ,որոնք հնարավոր է նորից օգտագործել։ Ընկերության տվյալներով՝ 100 հազար iPhone 6 –ից ռոբոտը հանում է գրեթե երկու տոննա ալյումինիում, 800 կգ պղինձ, 1․3 կգ ոսկի ու 400 գրամ պլատինային խմբի մետաղներ։ Այդ ալյումինիումը հետագայում գործածվում է Mac mini-ի կորպուսների արտադրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ