News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական ու արգելել դրա գործունեությունը։ Կազմակերպությունը կլիկվիդացվի, հայտնում է Meduza-ն։

Մարտի վերջին Արդարադատության նախարարությունը կասեցրել էր կառավարման կենտրոնի գործունեությունը, որը Ռուսաստանում «Եհովայի վկաների» կենտրոնական կազմակերպությունն է։ ԱՆ-ն հավաստիացնում է, որ կազմակերպությունը ծայրահեղական գրականություն է տարածում։ ԱՆ-ն ծայրահեղականություն է հայտնաբերել նաեւ Բիրոբիջանում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեության մեջ։

«Եհովայի վկաները» պատասխան հայց են ներկայացրել ԱՆ-ի դեմ՝ պահանջելով կազմակերպությունը ճանաչել քաղաքական ռեպրեսիաների զոհ։ Գերագույն դատարանը մերժել է այդ հայցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ