News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկցի նկարչուհի Մայանա Նասիբուլովան Vladey աճուրդում վաճառել է երեք աշխատանք իր «Լենինը ցնցուղի համար» շարքից, հայտնում է «Սիբ․ՖՄ»- ն։

Աճուրդի կայքում ասվում է, որ հեղինակների գրեթե կեսը երբեք չէր մասնակցել աճուրդների ու նրանց աշխատանքները հանրությանը ծանոթ չէին։ Արդյունքում ներկայացված 46 լոտերի գրեթե 60 տոկոսը վաճառվել է։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «լուրջ պայքար» էր ծավալվել Մայանա Նասիբուլովայի աշխատանքների համար։ Նրա «Լենին բադ», «Լենին մատրոյշկա» աշխատանքները վաճառվել են գնահատված արժեքից բարձր։

Նասիբուլովան պատմել է, որ ամենաթանկարժեքը նրա «Լենին- բադ» լոտն է եղել՝ սկզբնական 300-500 եվրո գնի դեպքում խաղալիքը վաճառվել է 4200 եվյոյով։

Նասիբուլովայի խոսքով ինքը «Լենիններ» սկսել է պատրաստել 2015-ից։ Սկզբում  խաղալիքները պատրաստում էր գիպսից, իսկ հետո անցել է այլ նյութերի։

Անցած տարի Նասիբուլովայի պատրաստած Լենինի՝ սունկի ու Պիկաչուի տեսքով կիսանդրիների շուրջ սկանդալ էր բորբոքվել՝ չինովնիկները սպառնացել էին դատի տալ նրան։ Նկարչուհուն դա զարմացրել էր, քանի որ նա համարում է , որ ինքը առաջնորդի կերպարը ավելի է մոտեցնում ժամանակակից ժողովրդին։ «Այդ կերպարները ամենուրեք են։ Հորինել էլ պետք չէ։ Իմ ամենասիրելի կերպարը Լենին – զոմբին է»,- խոստովանել էր այն ժամանակ նկարչուհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ