News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանում հայտնվել է ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի երկրպագուների համացանցային ակումբ։ Իվանկային երկրպագուները անվանում են աստվածուհի, փոխանցում է NBC–ն։

«Չինաստանում մարդիկ Իվանկային սիրում են չինական ժողովրդի նկատմամբ նրա բարյացակամ վերաբերմունքի համար»,- պարզաբանել է Տեխնոլոգիական ինստւտուտի պրոֆեսոր Խու Սինդոուն, որը նաեւ հայտնի բլոգեր է։ Նա հիշեցրել է, որ Իվանկա Թրամփը Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատուն էր այցելել չինական Նոր տարվա տոնակատարության կապակցությամբ ու իր երեխաներին բացատրում է չինական մշակույթի առանձնահատկությունները

Խու Սինդոուն այդ առումով շրջադարձային է համարում այն պահը, երբ Իվանկայի հնգամյա դուստրը՝ Արաբելա Քուշները չինարեն երգ է կատարել նախագահ Սի Ցզինպինի համար, երբ նա ԱՄՆ էր այցելել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ