News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները կոալիցիա ստեղծելու շուրջ։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկել են եւ շարունակում են ամփոփել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Մենք ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփում ենք կուսակցականների աշխատանքը, ընտրությունների որակը»,- ասել է Շարմազանովը։ 

Խոսելով հնարավոր կոալիցիայի մասին՝ նա նշել է, թե քննարկումներն ընթանում է եւ «շատ-շատ հավանական է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի եւ խորհրդարանում կունենանք երկու իշխանական խմբակցություն։ Դեռ նախնական է, բայց հակվածությունը ավելի շատ համագործակցության ուղղությամբ է»,- ասել է նա։

Շարմազանովը նաեւ նշել է, թե ԱԺ նախագահի, փոխնախագահների հարց ԳՄ նիստում չեն քննարկվել, շրջանառվող բոլոր անունները ժողովրդական բանահյուսության շարքից են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ