News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ու արեւմտյան մյուս երկրները արգելափակում են Խան Շեյխունում քիմհարձակման հետաքննության փորձերը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Մենք պաշտոնական նամակ ենք ուղարկել ՄԱԿ, որում խնդրել են փորձագիտական պատվիրակություն ուղարկել Խան Շեյխունում տեղի ունեցածը հետաքննելու համար։ Իհարկե, առայսօր ոչ մեկին չեն ուղարկել, քանի որ արեւմտյան երկրներն ու ԱՄՆ-ն խոչընդոտում են ցանկացած պատվիրակությունների ժամանմանը»,- ասել է Ասադը։

Նա հիշեցրել է, որ Հալեպում մի քանի տարի առաջ ահաբեկիչների իրականացրած հարձակումից հետո Սիրիան դարձյալ դիմել էր ՄԱԿ-ին փորձագետներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի «ապացուցի, որ ահաբեկիչները գազ են օգտագործել մեր բանակի դեմ»։ Հետո եւս մի քանի նման դեպք է եղել, բայց ՄԱԿ-ը այդպես էլ պատվիրակություն չի ուղարկել Սիրիա։

«Չէ որ եթե փորձագետները գան, ապա կհայտնաբերեն, որ Խան Շեյխունում կատարվածի մասին իրենց բոլոր պատմածները ու Շայրաթ ավիաբազայի վրա նրանց հարձակումը ստի վրա են հիմնված։ Հենց դրա համար էլ չեն ուղարկում ոչ մեկին»,- վստահ է Ասադը։

Նա նշել է, որ միակ շփումները, որոնք հիմա շարունակվում են , Ռուսաստանի ու եւս մի քանի երկրների միջեւ շփումներն են՝ փորձագետների պատվիրակության ժամանումը կազմակերպելու համար։ «Առայսօր չկան որեւէ դրական նորություններ այն մասին՝ կգան նրանք , թե ոչ»,- ասել է Ասադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ