News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Տիտանիկի» ուղեւորներից մեկի նամակը, որը նախկինում ոչ մեկը չի տեսել, 28 հազար դոլարով վաճառվում է աճուրդում: Նամակում տղամարդը նկարագրում է առաջին կարգի ուղեւորների կյանքը եւ ափսոսում, որ կինը եւ դուստրն իր հետ շրջագայության չեն մեկնել, փոխանցւմ է Life-ը:

Ալֆոնս Սիմոնիուս-Բլյումերը հրաշալի նամակ է գրել նավում լյուքս կարգի կյանքի մասին, մինչ «Տիտանիկը» լողարկել է նշված ուղով: 4-էջանոց նկրագրությունը լիակատար պատկեր է ներկայացնում, թե ինչպես են ապրել տխրահռչակ նավի հարուստ ուղեւորները:

Շվեյցարացի բանկիրը նկարագրում է, որ հաճախել է նավի մարմնամարզության դահլիճ, այնտեղ սահել էլեկտրական ձիու եւ ուղտի վրա, այցելել թուրքական բաղնիք, ընկերների հետ ժամանակ անցկացրել ծխարանում կամ ընթրիքի սեղանի շուրջ: Նա պատմել է, որ նավը շարժվում է բացարձակապես անաղմուկ, որ այն ավելի շուտ լյուքս հյուրանոցի է նման, իսկ միակ տարբերությունն այն է, որ քամու հետեւանքով այն մի կողմի է թեքվում:

Նամակը գրված է «Տիտանիկի» ֆիրմային թղթի վրա՝ 1912 թվականի ապրիլի 11-ի առավոտյան ժամը 10-ին, երբ նավը լողում էր Ֆրանսիայի եւ Իռլանդիայի մերձափերով: Երեք օր հետո այն ջրի հատակն է անցել՝ իր հետ խորտակելով 1522 ուղեւորների կյանքը: Իռլանդական նավահանգիստը Ատլանտյանով ուղեւորվելուց առաջ վերջին կետն էր:

Նամակի հեղինակը աղետի ժամանակ ողջ է մնացել: Քանի որ նա առաջին կարգի ուղեւոր էր, նրա համար փրկամակույկում տեղ է գտնվել: Փորձագետները նամակը եւ դրա պարունակած նկարագրությունը եզակի են համարում, քանի որ այն պատմական տեղեկանք չի համարվում, այլ ականատեսներից մեկի տպավորություններն է ներկայացնում: Նամակի մեկնարկային գինը կազմել է 28 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ