News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 500-ից ավելի քաղաքացի: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Այս ժամանակահտվածում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծ ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Բողոքներից 179-ը վերաբերում է փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու վերաբերյալ»,- ասաց օմբուդսմենը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանությունն այդ օրերին թույլ է տրվել ապօրինի բերման ենթարկելու դեպքեր, հենց սրա վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է խախտումներ. «Հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունից անմիջապես հետո քաղաքացիները նախաձեռնեցին հավաքներ: Ոստիկանությունը հենց առաջին օրվանից սկսեց խախտումներ թույլ տալ՝ քաղաքացիներին առանց որեւէ պարզաբանման եւ բացատրության բերման ենթարկելով»:

Արման Թաթոյանը կարծում է, որ ոչինչ չէր վկայում, որ այդ հավաքները կրելու են ոչ խաղաղ եղանակ, ավելին, ոստիկանները շատ հաճախ մարդկանց բերման էին ենթարկում, որ կանխեն խաղաղ հավաքները:

«Հուլիսի 18-ի հավաքը նույնպես խաղաղ նպատակ էր հետապնդում, քաղաքապետարանն էլ չէր արգելել այդ հավաքը»,- հավելեց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Շուրջ երկու շաբաթ տարածքին հարակից Խորենացի փողոցում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Ցույցերի ընթացքում մասնավորապես երկու օր՝ հուլիսի 20-ին եւ 29-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, բազմաթիվ անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել զանգավածային անկարգություններ հրահրելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ