News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է, որ Ղազախստանի իշխանությունները ուշադիր ուսումնասիրեն Աստանայի բնակչության խնդիրները եւ զարգացման հեռանկարները, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, փոխանցում է Infromburo-ն:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարը քննադատել է մայրաքաղաքի բնակելի խարխուլ շենքերը: «Անհրաժեշտ է ակտիվացնել խարխուլ շենքերի քանդումը ըստ օրինական կառույցների: Ահա նայեք քաղաքի կենտրոնին եւ այնտեղ՝ մյուս կողմից. մեր հայտնի Օպերայի թատրոնը, եւս այլ վայրեր կան: Ինչի՞ մասին ենք խոսում: Ահա այնտեղ զբոսաշրջիներ կգան, կլուսանկարեն, ամբողջ աշխարհին ցույց կտան: Քաղաքի դեմքը լվացել են, իսկ հետույքը ծակ է»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ