News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական շահերի համընկնումից միշտ տուժում է հայ ժողովուրդը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատմաբան Գեւորգ Յազիչյանը:

Նրա խոսքով` այդ շահերը կարող են համընկնել Ադրբեջանի` ԵՏՄ եւ ՀԱՊԿ մտնելու հարցում, նավթի հարցում: «Եթե «Թուրքական հոսք»-ը կյանքի կոչվի, Ռուսաստանը Թուրքիայից ավելի մեծ սպասումներ կունենա: Իսկ մենք Ռուսաստանին տալու ոչինչ չունենք: Նրանք մեզ արդեն հաշվի չեն առնում, մենք նրանց համար գործոն չենք», -նշել է Յազիչյանը:

Պատմաբանը նշել է, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանի եւ Թուրքայի շահերը համընկնում են, թեկուզ ժամանակավոր, տուժում է հայ ժողովուրդը: «Առաջին հերթին արցախյան հարցում մեզ կստիպեն տարածքներ զիջել: Դրա փոխարեն Ռուսաստանը հավանաբար ինչ-որ բան կստանա Ադրբեջանից, օրինակ` այդ երկրի մուտքը Եվրասիական տնտեսական միություն», - հավելել է Գեւորգ Յազիչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ