News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում մահացել է մետրոյում պայթյունի հետեւանքով տուժողներից եւս մեկը: Այս մասին հայտնել է փոխնահանգապետ Աննա Միտյանինան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Միտյանինան տուժողի անունը չի հաղորդել՝ հայտնելով, որ նա 1960 թվականին ծնված կին է:

Մետրոյում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը, այսպիսով, հասել է 15 մարդու՝ չհաշված ահաբեկչին:

Ապրիլի 3-ի ցերեկը Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջեւ պայթյուն է տեղի ունեցել։ Եւս մեկ պայթյուն «Ապստամբության հրապարակ»-ում հաջողվել է կանխել։ Քննության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Ղրղզստանից Աքբարժոն Ջալիլովը:

Պետերբուրգի մետրոյի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Աբրոր Ազիմովը, որը, քննության կարծիքով, ահաբեկչության կազմակերպիչներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ