Բուենոս Այրեսի քաղաքապետարանն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարել:
Որոշումն ընդունվել է ապրիլի 20-ի նիստի ընթացքում: Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ օրվա կարգախոսն է «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հայրենադարձություն»:
Բանաձեւը, որի հեղինակները Ժոզե Կամպանյոլին եւ Կառլոս Թամադան են, ապրիլի 24-ին ներկայացվելու է Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հայ համայնքի կազմակերպած ակցիայից հետո: