Բյուրեղավան քաղաքից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Լիանա Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 18-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) պատժի կրումից խուսափելու համար: