News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրադարձությունները հանգեցնում են այն բանին, որ Ռուսաստան-Իրան նոր առանցք պետք է ձեւավորվի, որը կանցնի Հայաստանով. մենք կարծես թունեելի վերջում լույս ենք տեսնում: Այս մասին ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: 

Նրա խոսքով` Իրանի համար ներկա պայմաններում այլընտրանք չկա: «Եւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` կապված աբխազական երկաթուղու հետ, Վրաստանին ուղղված հաղորդագրություն էր: Իրան-Հայաստան երկաթուղին շատ բարենպաստ կլինի բոլոր կողմերի համար: Հայտնի է, որ այնպիսի երկիր, ինչպես Իրանն է, պատահական ոչինչ չի ասում: Նախաձեռնությունը նրանց է պատկանում, եւ ես կարծում եմ, որ դա լավ հեռանկարներ կբացի Հայաստանի համար», - ասել է Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջանցք ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել ու ընդգծել չորս երկրների համագործակցության կարեւորությունը` Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ