News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Սպառազինում ստեղծելու մտադրությունը մի բան է, ստեղծելը՝ մեկ այլ բան։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները Ուկրաինայի կողմից «Իսկանդեր»-ի անալոգը՝ «Գրոմ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր մշակելու մասին, որում «շատ շահառգրգռված է Ադրբեջանը»։

«Առայժմ նման մշակումները հաջողությամբ իրականացրել են միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Չինաստանը վաղուց է մշակում, առայժմ առանց հաջողության, նույնը վերաբերում է նաեւ Հնդկաստանին»,- նշել է Արկադի Գրիգորյանը։ «Մշակելը մի բան է, իսկ թե դրանից ինչ կստացվի՝ մեկ այլ բան»,- նկատեց փորձագետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը հիստերիկ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում, ինչի հետեւանքով այդ թեմայով պարբերաբար հրապարակումներ են հայտնվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ