News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 21-ին, հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել եւ Հայաստանի Հանրապետության նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ