News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 21-ին, հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը եւ կազմակերպության համար կարեւորություն ներկայացնող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ