News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է քաղաքական հարց լինի: Այս հարցը քաղաքականությունից դուրս է: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման հարցում պետությունները պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական շահերով կամ ձեռնտու լինելով, այլ համամարդկային արժեքներով: Նա նշել է, որ անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել՝ առանց նայելու դա ձեռնտու է, թե ոչ:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ամբողջ մարդկության համար: Դա կօգնի ապագայում նման հանցագործությունների կանխմանը»,- կարծում է նա: Վարդանյանը նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո որոշակի մտահոգություններ կային, որ աշխարհն այս ողբերգության մասին կարող է մոռանալ: «Սակայն դա տեղի չունեցավ: Այսօր աշխարհն ավելի լավ է տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին: Դրա օրինակն է «Խոստում» ֆիլմը, որի պրեմիերան Հայաստանում պետք է տեղի ունենան ապիլի 27-ին: Սակայն ԱՄՆ-ում ֆիլմն արդեն շատերն են դիտել, որը լայն արձագանք է ստացել»,- ասել է նա:

«Խոստում» ֆիլմի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Քրիսն ամերիկացի է, Associated Press-ի թղթակիցն է, որը ռազմական իրադրությունում դրայվ է ստանում, չնայած նրա շուրջը աշխարհը մասերի է բաժանվում: Մայքլը (Միքայելը) խելացի ուսանող բժիշկ է, որը կտոր-կտոր է լինում իր զգացմունքների եւ ավանդույթներին հավատարմության միջեւ: Երկուսն էլ սիրահարված են գեղեցկուհի Աննային:

Հիշեցնենք, որ կինոժապավենին իրենց աջայցությունն են հայտնել հոլիվուդյան մի ամբողջ համաստեղություն՝ Շեր, Լեոնարդո դի Կապրիո, Սիլվեսթր Սթալոնե, Էլթոն Ջոն, Բարբարա Սթրեյզանդ եւ Ջորջ Քլունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ