News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում այսօր՝ ապրիլի 21-ին, ՄԱԿ-ի անկյուն է բացվել՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի եւ Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի այս անկյունը, որը Հայաստանում 17-րդն է իր տեսակի մեջ, նպատակ ունի Երիտասարդական կենտրոնի այցելուներին եւ պարզապես հետաքրքրված անձանց հնարավորություն տալ օգտվելու ՄԱԿ-ի հրատարակություններից եւ այլ նյութերից։ Այդ միջոցով նրանք կարող են ծանոթանալ ՄԱԿ-ի արժեքներին եւ նպատակներին, կազմակերպության մանդատին, քաղաքականություններին ու ամենաբազմազան ոլորտներում գործունեությանը։ Որպես արդյունք՝ այս ամենը կնպաստի երիտասարդության զորացմանն ու նրանց ներգրավվածությանը ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրականացման գործում։

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը շեշտեց Մասիսում ՄԱԿ-ի անկյան բացման կարեւորությունը. «Երեւանից դուրս նոր գործընկերների հետ մեր համագործակցության շրջանակներում եւ որպես գլխավոր նպատակ ունենալով մեր հիմնական թիրախային խմբին՝ երիտասարդությանը հասնելը՝ ՄԱԿ-ի երեւանյան տեղեկատվական գրասենյակը բացում է ՄԱԿ-ի այս անկյունը Մասիսում։ Այս անկյունը կարող է լավ մեկնարկ լինել այս կենտրոնի այցելուներին ՄԱԿ-ին մոտեցնելու՝ առանց ֆիզիկապես ՄԱԿ-ի գրասենյակում գտնվելու անհրաժեշտության։ Ակնկալում ենք հետագա համագործակցություն եւ փոխայցելություններ ամենամոտ ապագայում»։

ՄԱԿ-ի անկյան բացման պաշտոնական արարողությանը հետեւեցին ՄԱԿ-ի մասին պատմող «Կհանդիպենք» անիմացիոն ֆիլմի դիտումը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումը։ Միջոցառումը եզրափակվեց Մասիսի երիտասարդների կազմակերպած մշակութային ծրագրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ