News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դառնում է  91 տարեկան, հաղորդում Reuters-ը:

Բրիտանացի միապետի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Լոնդոնի Հայդ-պարկում եւ Թաուերում թնդանոթներից համազարկեր կարձակվեն:

Թագուհին ինքը այդ օրը ընտանիքի հետ կանցկացնի:

Եղիսաբեթի նախկին անձնական խոհարար Դարրեն Մաքգարդիի խոսքով` Եղիսաբեթն իր ծննդյան տարեդարձը նշում է ինչպես հասարակ «մահկանացուները»` շոկոլադե թխվածքով, որի բաղադրատոմսը պատրաստվել է դեռեւս Վիկտորիա թագուհու օրոք:

Եղիսաբեթ 2-րդը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին: նա գահ է բարձրացել 1952 թվականին, 25 տարեկանում, հոր` Գեորգ 6-րդի մահվանից հետո:

Եղիսաբեթը Միացյալ թագավորությունում, ինչպես նաւ աշխարհում ամենաերկարը կառավարող միապետն է:

Փետրվարի 6-ին թագուհին նշել է իր գահակալության 65-ամյակը` շափյուղայե հոբելյանը` դառնալով նման հոբելյան նշող առաջին միապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ