News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսում գյուղտեխնիկա արտադրողներն ու մատակարարները, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են եւս մասնակից դառնալ համապատասխան ծրագրին : Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել եւ արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը:

«Այս ծրագրով մենք ստեղծել ենք մեխանիզմ, որով ֆերմերն ինքը կարող է որոշել, թե ինչ գյուղտեխնիկա է նրան հարկավոր գյուղատնտեական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, եւ եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ եւ մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են եւս մասնակից դառնալ ծրագրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նախարարին է ներկայացրել Բելառուսում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման պայմանները, պետության կողմից արտադրողներին եւ մատակարարնեին տրամադրվող աջակցության գործիքները: Քննարկվել են այս ուղղությամբ հայկական եւ բելառուսական պետական, մասնավոր եւ ֆինանսական կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր:  Մասնավորապես դիտարկել երկու երկրների միջեւ առկա  փոխգործակցության սերտացման հնարավորությունը:  Առաջարկվել է նաեւ ուսումնասիրել հետագայում անտառանյութի վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը: 

Բելառուսի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են  բելառուսական պարարտանյութը Հայաստանում իրացնելու   հնարավորությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման հարցին:

Տեղեկացնելով, որ հունիսի 6-ից 10-ը Մինսկում կազմակերպվելու է ամենամյա «Բելագրո» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը` Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը առաջարկել է  հայկական կողմին եւս մասնակցել այդ միջոցառմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ