News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստացվել են Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի գործով դատաբժշկական փորձաքննության պատասխանները: Այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը նշեց, որ փորձաքննության պատասխաններով եւս մեկ անգամ ապացուցվում է այն փաստը, որ Դավիթի իրավունքները կոպտորեն խախտվել են:

«Ոստիկանությունը դատաբժիշկներին է  տրամադրել ինֆորմացիա, ըստ որի՝ Դավիթը ձերբակալման պահին շատ վատ է իրեն զգացել, արյուն է հետ տվել, ուշաթափվել է, միզել է: Ոստիկանությունն ասյպես է արդարանում՝ մտածել են, թե վախից է սկսել իրեն հոգեպես վատ զգալ, այդ պատճառով էլ օգնություն չեն ցուցաբերել, որը ցինիզմի է նման»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշեց, որ Դավիթին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել նրա թեւերը մտած՝ քաշելով:

«Թեւերը մտած, քաշելով Դավիթին տարել են ոստիկանության բաժին, մտցրել խուց: Հարցին՝ ինչու են քաշելով տարել Դավիթին, բացատրում են նրանով, թե դիմադրություն է ցույց տվել՝ այսինքն՝ մտածված չի ուզել քայլել, իրենք էլ մտել են թեւերը, որ տանեն: Բացի այդ, խցում հսկողություն է սահմանվում՝ 5 րոպեն մեկ, բայց  պրակտիկայում այդ հսկողությունը 15 րոպեից ցածր չի լինում:  Խցում Դավիթը ուժասպառ վիճակում է  եղել, նրան կողքի վրա են պառկեցրել, որ չխեղդվի, հետո դուրս են եկել այդտեղից, մի ժամից հետո նրան մահացած են հայտնաբերել խցում»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, Դավիթի մահվան պատճառների մեջ նշված է՝ արտաքին միջամտություն չի եղել, խմիչքի, թմրանյութի հետքեր չկան արյան մեջ, նա մահացել է խեղդվելու հետեւանքով եւ արյան զեղումից. «Հետ տալիս ստամոքսահյութը լցվել է թոքերը ու խեղդվել է»:

Պաշտպանը նշեց, որ Շվեդիա Արդարադատության կանցլերին է փոխանցվել դատաբժշկական փորձաքննության պատասխանները:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ