News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հետաքրքրվել են «Բաքու Լիֆտ» վարչության գլխավոր տնօրեն Գուդրաթ Շուքյուրովով, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ իր դստեր համար փառահեղ հարսանիք կազմակերպելուց հետո։ Հարսանիքի համար չինովնիկը 400 հազար դոլար է ծախսել։

Ըստ Minval.az–ի տեղեկությունների՝ Գուդրաթ Շուկյուրովը, որը վարչությունում հայտնի է որպես բռնապետ ու աշխատակիցների իրավունքները խախտող մարդ, շքեղ կյանքի համար գումարները վաստակել է բյուջետային միջոցները յուրացնելու հաշվին։ Ժամանակին «Բաքու Լիֆտ»-ում աշխատած հուսալի աղբյուրը պատմել է, որ 2013-ին հին վերելակները փոխելու ու դրանց կապիտալ վերանորոգում իրականացնելու մասին նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով նախագահի ռեզերվային հիմնադրամից 7 մլն դոլար է հատկացվել, որի զգալի մասը յուրացվել է։ Բացի դրանից, 2013-ի պետական բյուջեի կապիտալ միջոցներից հատկացվել է 50 մլն մանաթ։ Այդ գումարով նույնպես ոչ մի կապիտալ աշխատանքներ չեն իրականացվել, այդ գումարները յուրացվել են ու դուրս գրվել իբրեւ այլ կարիքների համար։

Աղբյուրի խոսքով Գուդրատ Շուկյուրովի կողմից ղեկավարվող վարչությունը Սանկտ Պետերբուրգից բերված 8 հազար մանաթ արժողության վերելակները ձեւակերպել էր որպես 54 հազար մանաթ արժողության գնում։ Ըստ այդ տեղեկությունների, Շուկյուրովի եկամուտի մեկ այլ աղբյուր կապակցված է վերելակների տեղադրման ու մոնտաժի հետ։ Եվ այսպես, փաստաթղթերով յուրաքանչյուր վերելակի մոնտաժը ձեւակերպվել է 12 400 մանաթով, չնայած բրիգադին ու բանվորներին 1440-ական մանաթ են վճարել։ Իսկ հետո բրիգադներին սկսել են ավելի քիչ վճարել՝ 800-ական մանաթ։ Այսինքն յուրաքանչյուր վերելակի տեղադրման համար Շուկյուրովը վաստակել է 11 հազարական մանաթ։ Աղբյուրը հայտնում է, որ «դրա հետեւանքով Բաքվում վերելակների կեսը, որոնք փոխարինման կարիք ունեին, այդպես էլ չեն փոխարինվել։ Ընդամենը փոխարինվել է 600 վերելակ, իսկ կառավարությանը ներկայացված հաշվետվությունում 1000 վերելակ է գրանցված։ 400 վերելակի համար պետբյուջեից հատկացված գումարները յուրացվել են»։

Գուդրատ Շուկյուրովը իր ընտանիքի, կնոջ ու դստեր համար առանձին մեքենաներ ու վարորդներ էր վարձել, որոնց համար վճարում են «Բաքու լիֆտ» գերատեսչության մեջ մտնող հինգ հաստատությունների ղեկավարները։ Դրա դեմ առարկող պաշտոնյաներին հիշեցնում են բյուջետային գումարների յուրացման մասին ու սպառնում ազատազրկումով։

Բացի դրանից հայտնում են, որ Շուկյուրովը իր դստեր համար գնել է 160 քառ․մ մակերեսով բնակարան Բաքվի կենտրոնում, ու արդեն երեք անգամ վերոնորոգել այն։ Իրազեկ աղբյուրի խոսքով, Շուկյուրովի դուստրը այդ բնակարանի համար Թուրքիայից ժամացույց է պատվիրել 180 հազար մանաթով։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ