News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի գործով առանցքային վկային չեն հարցաքննում ՝ քրեական գործը չբացահայտելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը: Նա նշեց, որ առանցքային վկա Վանիկ Պողոսյանին երկրորդ անգամ հարցաքննելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել է, սակայն, նրան մինչեւ այժմ չեն հարցաքննել:

«Առանցքային ամենակարեւոր վկային՝ Վանիկ Պողոսյանին մինչեւ հիմա չեն հարցաքննել: Ասում են՝ չեն կարողացել կապ հաստատել վկայի հետ, բայց վկան 4 հեռախոսահամար է նրանց ներկայացրել, որոնք միշտ հասանելի են: Իրենք հարցաքննությունը չեն իրականացրել, որովհետեւ Վանիկը առանցքային վկա է եւ նրա ասածները ամբողջովին հաստատվում է դատաբժշկական փորձաքննության արդյուքներով»,-ասաց նա:

Պաշտպանը նաեւ նշեց, որ գործը հետաքննվում է հենց ոստիկանության կողմից եւ հենց ոստիկանությունն է շահագրգռված, որ հանցագործությունը չբացահայտվի:

«Քննում են իրենք իրենց եւ բնական է, որ բոլոր կասկածները կան ենթադրելու, որ նախաքննությունն արդար եւ օբյեկտիվ չէ: Սա վերջին հաշվով, նաեւ պետության ռեյտինգի հարցն է, սա բավականին աղմուկ հանած գործ է եւ ոստիկանության համար մեծ հարված կլինի, եթե բացահայտվի: Դա հաշվի առնելով, չեմ կարծում, որ իրենք ցանկանում են այս գործը բացահայտել: Ոստիկանների կողմից մարդասպանություն է կատարվել, որը հաստատվում է հենց իրենց կողմից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարկ Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել գործով առանցքային վկա Վանիկ Պողոսյանին երկրորդ անգամ հարցաքննելու մասին: Նրան հարցաքննել էին, սակայն, առանց թարգմանչի: Վանիկ պողոսյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, նա տիրապետում է միայն հայերնին եւ ռուսերենին, իսկ նրան հարցաքննել էին հեռախոսով՝ անգլերեն լեզվով:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. ԶԼՄ-ներ
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Ամենաշատ