News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Միսս Իտալիա» մրցույթի նախկին մասնակից 27-ամյա Ջեսիկա Նոտարոն, որի վրա լքված սիրեցյալը վրեժխնդրության նպատակով թթու էր լցրել ու այրել,  ցույց է տվել իր սպիները իտալական Maurizio Costanzo Show հեռուստատեսւթյան պոպուլյար հաղորդման ընթացքում։

Աղջիկը հայտնվել էր հաղորդման եթերում։ Եթերի սկզբում Նոտարոն դեմքը փակել էր թաշկինակով, բայց հետո այնուամենայնիվ ցույց էր տվել իր այլանդակված դեմքը հանդիսատեսին, հայտնում է Daily Mail–ը։

2007-ին Նոտարոն «Միսս Իտալիա» մրցույթի հաղթողն էր ճանաչվել, իսկ վերջին տարիներին փորձում էր հեռուստատեսությունում աշխատել ու երգչուհի դառնալ։

2017-ի հունվարին նրա վրա իրականացված հարձակումից հետո Նոտարոն ստիպված էր երկու ամիս անցկացնել հիվանդանոցում, մեկուսացված հիվանդասենյակում։ Մյուս այցելուների հետ նա խոսում էր ապակու ետեւից; Հիմա նա անընդհատ օգտագործում է ցավազրկող դեղեր ու քսուքներ ու խուսափում ուղիղ արեւի ճառագայթներից։ Աղջիկը պլաստիկ վիրահայտությունների պատրաստ կլինի միայն մեկ տարի հետո, երբ նրա վերքերը վերջնականապես կապաքինվեն։

Աղջկա վրա ենթադրաբար հարձակվել էր նրա նախկին բոյֆրենդը, Ժորժե Էդսոն Տաարեշը, որի հետ երեք տարի առաջ էր ծանոթացել, երբ նրանք միասին աշխատում էին Ռիմինի քաղաքի դելֆինարիումում։ Անցած տարվա օգոստոսին զույգը բաժանվել էր, բայց Տավարեշը աղջկան չէր ներել ու բազմիցս սպառնացել էր հաշվեհարդար տեսնել նրա հետ։

Նոտարոն բողոքել էր ոստիկանություն, որը երիտասարդին արգելել էր մոտենալ նախկին սիրեցյալին։ Այդուհանդերձ, երկրպագուն իրականացրել էր Նոտարոյի վրա հարձակում՝  դարանակալելով աղջկան նրա տան պատուհանի մոտ։

Երիտասարդը, որը հիմա բանտում է ու սպասում է դատավարությանը, հերքում է իր մասնակցությունը հարձակմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news