News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

26 մարդուց բաղկացած պատանդների խումբը, որի կազմում ներառված են Կատարի իշխող ընտանիքի անդամները, ազատ են արձակվել Իրաքում 16 ամիս գերությունից հետո: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Այս իրադարձությանը նախորդել են մեկ տարուց ավել տեւած բանակցությունները: Պատանդների դիմաց մի քանի միլիոն դոլարի չափով փրկագին է վճարվել:

Ներկա պահին բոլոր նախկին պատանդները գտնվում են Իրաքի ՆԳՆ-ի պաշտպանության ներքո, առաջիկայում նրանք իրենց երկրներ կուղարկվեն:

Կատարի էմիրի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին 2015 թվականի դեկտեմբերին Իրաքի հարավում գտնվող որսորդական ճամբարից տարել են անհայտ ուղղությամբ: Առեւանգման համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ