News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 21-ին ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատեւ բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում եւս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առեւտրի կազմակերպմամբ զբաղվող «Future world trade LLC» կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առեւտրական գործարքներ կիրականացնի:

Սարո Խուդավերդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ քաջալերանքի համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, նշեց, որ նոր ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ