News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը Երեւանի տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ է խոստանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Տրանսպորտի խնդիրը վերջին 5 տարիներին չի առաջացել, անկախությունից ի վեր մենք ունեցել ենք քաղաքային տրանսպորտի խնդիրը: Բայց դրա լուծման ձեւերն ավելի լավ պատկերացնում է գործող թիմը եւ այն թիմը, որն իր մաշկի վրա է դա զգացել: Այս տարիների ընթացքում միջազգային փորձն ուսումնասիրելով, զարգացած քույր քաղաքների փորձն ուսումնասիրելով արդեն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Տրանսպորտի ոլորտում մեծ բարեփոխումներ են իրականացվելու, ուղղակի խոսքեր պետք է չլինեն, քաղաքացիներին պետք է խնդրենք, որպեսզի մի քիչ համբերատար լինեն եւ մենք կարճ ժամանակում կփորձենք լուծել այդ խնդիրը»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ