News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու ՌԵքս Թիլերսոնը հեռախոսով քննարկել են սիրիական խնդիրն ու երկկողմանի հարաբերությունները։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային թեմատիկան քննարկելիս՝ Լավրովը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախաձեռնությանը՝ Սիրիա ուղարկել մի քանի տեսուչներ, որպեսզի ստուգեն Խան Շեյխուն քաղաքում զարինի կիրառման մասին տեղեկությունները ու Շայրաթ ավիաբազայում թունավոր նյութերի առկայությունը»,- ասել են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները պայմանավորվել են հանձնարարել եւս մեկ անգամ ուսումնասիրել ՔԶԱԿ հովանու ներքո նշված միջադեպի անկողմնակալ հետաքննություն կազմակերպելու հնարավորությունը»,- հավելել են ԱԳՆ-ից։

Լավրովը նաեւ Թիլերսոնին հայտնել է Օբամայի կողմից ԱՄՆ-ում ապօրինաբար առգրավված ռուսական դեսպանատան շենքը վերադարձնելու պահանջի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ