News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում բացվել է փարավոն Ռամզես 2-րդի վերանորոգված արձանը, գրում է «Ռոսիյսկայա գազետան» ։ Հիսունյոթ առանձին բեկորներից վերականգնված արձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Լուքսոր քաղաքում։

Ռամզես 2-րդին պատկերող փառահեղ կոթողի բեկորները հնագետները հայտնաբերել էին դեռ անցած դարի քսանականներին։

Հնագետների խմբի ղեկավար Մուհամեդ Աբդել Կադերը ենթադրում էր որ այդ արձանը ջարդվել էր հզոր ստորգետնյա ցնցումների հետեւանքով ,որոնք տեղի են ունեցել այդ տեղանքում մեր թվարկության առաջին հազարամյակում։

Փարավոնի 11 մետրանոց արձանը պատրաստված է սեւ գրանիտից ու յոթանասունհինգ տոննա է կշռում։ Արձանը բավականին ունիկալ է, քանի որ Ռամզես 2-րդին պատկերում է ամբողջական հասակով։

Արձանի վերականգնումը սկսվել է անցած տարի։ Վարպետներին հաջողվել է միացնել բոլոր բեկորները,ինչի արդյունքում կոտրված արձանը նորից ամբողջական է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ