News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի երեւի թե մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում:

Դեռ պարզ չէ, թե ի վերջո ովքեր են դառնում պատգամավոր: Այդ մասին ոչ ոք տեղյակ չէ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում: Տեղյակ է կամ որոշել է ինչ-որ բան Սերժ Սարգսյանը, բայց չի՞ ասում, թե՞ Սերժ Սարգսյանն էլ չի որոշել դեռ: Եթե չի որոշել, ի՞նչն է պատճառը:

Եվ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում. եթե Հայ ազգային կոնգրեսը ընտրության արդյունքը չվիճարկեր Սահմանադրական դատարանում, ապա մանդատների հարցը, պատգամավորական կազմերի հարցը արդեն իսկ պետք է լիներ որոշված: Փաստորեն, Կոնգրեսի հայցը տվել է ներկայիս անորոշությունը, այսպես ասած, ձգելու իրավական ժամանակահատված: Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ ունենալու է նման ժամանակահատված, եւ պետք չէ շտապել, թե՞ չգիտեր, պարզապես օգտվում է ՀԱԿ-ի ընձեռած առիթից:

Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով:

Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքի:

Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձեւավորված խորհրդարան, այլ ըստ էության վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը: Այսինքն՝ խոշոր հաշվով խորհրդարան չի էլ ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը, եւ առնվազն 2017 թվականին Հայաստանում գործում է Սերժ Սարգսյանի, ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ