News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ցանկանում է Մեքսիկային օգնել պայքարել կակաչ տնկելու դեմ: Այս մասին Reuters գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ թմրանյութերի տարածման դեմ պայքարի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Բրաունֆիլդը:

Բրաունֆիլդի խոսքով` ԱՄՆ-ը կարող է ֆինանսավորել մասնագետների նախապատրաստության ծրագրերը, ինչպես նաեւ վճարել ուղղաթիռների, այլ տրանսպորտային միջոցների ու անհրաժեշտ սարքավորումների համար, հաղորդում է BBC-ն:

2012 թվականից ի վեր Մեքսիկայում օփիումի կակաչի արտադրությունը եռապատկվել է: 

Բրաունֆիլդի հայտարարությունը հնչել է Մեքսիկայի ու Ամերիկայի հարաբերությունների դժվարին շրջանում: Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը սպառնում է երկու երկրների համար շատ կարեւոր ոլորտներում համագործակցությանը, ներառյալ` առեւտուրը, միգրացիան, ու թմրանյութերի դեմ պայքարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ