News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսթես նահանգի սենատոր Էդվարդ Մարքին երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իր հայտարարությունում Մարքին նշել է, որ նախկինում հանրապետականները, մասնավորապես` նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, 1915-ի զանգվածային սպանությունները ցեղասպանություն է անվանել, հաղորդում է Associated Press-ը:

«Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 102 տարի առաջ Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն զոհերին, Հռոմի Պապի կողմից 20-րդ դարի «առաջին ցեղասպանություն» անվանված այդ ողբերգությանը: Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ զոհվածների հիշատակի հարգանքը բոլորիս պարտականությունն է, եւ այսօր մենք իրականացնում ենք այդ պարտականությունը միասին: Ու չնայած մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բազմիցս են տարաձայնությունները, դեմոկրատներն ու հանրապետականները միշտ միասնական են եղել մեկ հարցի շուրջ, այնէ՝ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին, եւ դա երբեք չի փոխվելու»,-ընդգծել է կոնգրեսականը՝ հավելելով, որ նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն:

«Մեզ անընդհատ ասում են, որ այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ, սակայն, ճշմարտությունն ասելու համար միշտ ճիշտ ժամանակն է եւ մենք պետք է աջակցենք Հայաստանին նաեւ բոլոր մյուս մարտահրավերներում»,-ասել է նա:

Նշենք, որ Մասաչուսթես նահանգում ապրում է մեծ հայ համայնք: Բացի այդ, Ցեղասպանության մասին տեղեկությունը ներառված է դպրոցական կրթության ծրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Ամենաշատ