News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է սեփական պատմության սեւ էջերի ճանաչումը, որովհետեւ նրանք, ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են այն կրկնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոսթան:

Նա հիշեցրել է, որ իր մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում Աբրահամյանների, Քարայանների եւ Քալիջյանների հետ եւ դեռ մանուկ հասակից տեղեկացվել է Հայոց ցեղասպանության սարսափների մասին: «Ես երբեք չեմ մոռացել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին այդ պատմությունները: Բոլորս գիտակցում ենք, որ այսօր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է սեփական պատմության սեւ էջերի ճանաչումը, որովհետեւ նրանք, ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են այն կրկնելուն: Հենց այդ պատճառով է Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումն այսքան կարեւոր»:

Կոնգրեսականը հիշատակել է, որ Ֆրեզնոյի համալսարանում կանգնած է Հայոց ցեղասպանության հուշարձան, ամերիկյան համալսարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված միակ հուշարձանը, որը բաղկացած է շրջանաձեւ տեղադրված սյուներից. «Սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի հատվածները, անավարտ պողպատը օղակը՝ հայոց պատմության ճեղքումը՝ կոտրվածք, որն առաջ է եկել Հայոց ցեղասպանության արդյունքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ