News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Պանամական հոդվածի» հետեւում կանգնած Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի հիմնադիրները` Գերմանիայի քաղաքացի Յուրգեն Մոսակն ու նրա գործընկերը` Պանամայի քաղաքացի Ռամոն Ֆոնեսկան ազատ են արձակվել գրավի դիմաց,որը երկուսի համար մեկ միլիոն դոլար է կազմել: Համապատասխան վճիռը կայացրել է Պանամայի դատարանը: Այս մասին հաղորդում է DW-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ձերբակալվածների փաստաբան Գիլյերմինա Մաքդոնալդի խոսքով` դատարանը հաշվի է առել, որ վերջինները արդարադատությունից խուսափելու ջանքեր չեն գործադրի, քանի որ ակտիվորեն համագործակցում են հետաքննության հետ: Ֆիրմայում աշխատող եւս մկ իրավաբան` Էդիսոն Թեանոն, կալանքի տակ է մնում:

Մոսակն ու Ֆոնեսկան ձերբակալվել են փետրվարի 11-ին` փողեր լվանալու, ավազակության ու բազմամիլիարդանոց կաշառքներ բաժանելու մեղադրանքով: Ֆիրմայի համահիմնադիրներին կասկածում են օֆշորային հաշվեհամարներ բացելու մեջ, որոնց միջոցով բրազիլական Odebrecht ընկերությունը մոտ 800 մլն դոլար կաշառք է բաժանել պաշտոնյաներին ու քաղաքական կուսակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ