News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Լեեր քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ, ապրիլի 24-ին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն։ Միջոցառմանը ներկա կլինեն փոխմարզպետ Սաշա Լաակենը, Լեերի քաղաքապետ Բրունո Շախները եւ այլ բարձրաստիճան անձինք:

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքի միակ հայ ընտանիքից Ալբերտ Թովմասյանը նշեց, որ այս տարի քաղաքում Արմենիա անունով փողոց կբացվի, որը Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ է:

Միջոցառման կազմակերպիչը Լեեր քաղաքի միակ հայ՝ Թովմասյանների ընտանիքն է: Միջոցառումը կկայանա տեղի ժամանակով 17.00-ին:

Հիշեցնենք, որ գերմանական այս քաղաքում խաչքար է տեղադրվել Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցի առթիվ:

Տպել
Ամենաշատ