News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ոստիկանությունը գիտակցում է, որ պետք է փոխվի, Մարդու իրավունքների պաշտպանի՝ հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը նրանց համար կարող է լավ ուղեցույց լինել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Ինչ–որ չափով հաճելիորեն զարմացած եմ, որովհետեւ ինքս այն հազվագյուտ պատգամավորներից էի, որ խորհրդարանում դեմ եմ քվեարկել Թաթոյանի թեկնածությանը, սակայն հաճելիորեն զարմացած եմ այս զեկույցի խիստ եւ պրոֆեսիոնալ ձեւով տրված գնահատականներից: Ասեմ, որ շատ ուրախ կլինեմ, եթե իսկապես այս զեկույցը ոչ թե դառնա հերթական, այլ հետեւողականորեն բոլոր այս գործերով քննություն կատարվի, բոլոր մեղավորները կրեն պատիժ: Կոչ կանեմ պատկան մարմիններին, առաջին հերթին՝ ոստիկանությանը, որ շատ ուշադիր, մանրամասն զննեն այս զեկույցը եւ դասեր քաղեն բոլոր բարձրացված խնդիրներից, համապատասխան հետեւություններ անեն եւ պատիժներ կիրառվեն մեղավորների նկատմամբ: Ոստիկանության համար այս զեկույցը կարող է շատ լավ ուղեցույց լինել այն բոլոր խնդիրների համար, թե որոնք են եղել բացթողումները, որտեղ է պետք շտկումներ անել»,- ասաց նա:

Անդրադառնալով սոցցանցերում մեկնաբանություններին, թե Արման Թաթոյանի զեկույցն ուշացած էր, Թեւան Պողոսյանը նշեց, որ իհարկե, կարող էր շատ ավելի շուտ լինել, սակայն ուրախ է, որ այս ժամանակահատվածն օգտագործվել է այսպիսի մակարդակի զեկույց պատրաստելու եւ ճիշտ գնահատականները հնչեցնելու համար:

Հիշեցնենք, որ ՄԻՊ զեկույցում խիստ գնահատականներ կան հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը, ըստ զեկույցի, եղել է անհամաչափ, իսկ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության նպատակն է եղել նաեւ պատժել նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ