Chevrolet ընկերությունը ծրագրում է վերստեղծել Blazer մոդելը, որը քրոսովեր կդառնա, հաղորդում է WardsAuto-ն:
Պարբերականի տվյալներով` ամերիկյան ավտոարտադրողը նոր քրոսովերին հին անվանում կտա, որը մոդելային հավածքուում տեղ կզբաղեցնի Chevrolet Equinox-ի եւ Chevrolet Traverse-ի միջեւ: Նոր Blazer-ը պետք է մրցակից դառնա Ford Edge-ին, GMC Acadia-ին եւ Cadillac XT5-ին: Մոդելի հիմքում կընկնի Chevrolet Traverse-ի հարթակը, իսկ ավտոմեքենան կարտադրվի Մեքսիկայի GM գործարանում:
Chevrolet-ի հավաքածուում Blazer մոդելը ներկա է գտնվել 1969- 2005 թվականներին: