Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 21-ին, ժամը 13-ին, Երեւանի Ավանեսովի փակուղու 7 շենքի մի հասցեում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 57-ամյա Սուսաննա Ք.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն: