News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) 2000 թվականից ի վեր լրտեսել է ամբողջ աշխարհում Ինտերպոլի տասնյակ գրասենյակների: Այս մասին գրում է DW-ն` վկակայոչելով Der Spiegel պարբերականին:

Ըստ պարբերականի` լրտեսվել են էլեկտրոնային փոստերը, հեռախոսահամարներն ու ֆաքսերը` ինչպես Լիոնում գտնվող Ինտերպոլի գլխավոր գրասենյակի, այնպես էլ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում կազմակերպության գրասենյակների:

BND-ն հետեւել է նաեւ Եվրոպոլին (ԵՄ-ի ոստիկանական ծառայությունը), որը գտնվում է Հաագայում: Գերմանիայի հետախուզությունում չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք լրտեսություններն իրականացվել են Գերմանիայի կառավարության կարգադրությամբ: Հետախուզական ծառայությունում հստակեցրել են, որ իր աշխատանքի գործնական ասպեկտների մասին BND-ն հաշվետու է բացառապես կառավարության ու բունդեստագի պատասխանատու կոմիտեների առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ