News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արաբկիրի բաժնում ապրիլի 8-ի ուկրաինացի կինն ահազանգել է, որ Երեւանի հակոբ Հակոբյանի փողոցում երկու անծանոթ բանալիով բացել են իր տան դուռը, ներս մտել, հետո տեսնելով իրեն, հափշտակել են գումար ու դիմել փախուստի:

Տանտիրուհին, ով աշխատում է խաղատներից մեկում որպես խաղավար, դեպքի վայր ժամանակ ոստիկաններին հուզված պատմել է, որ անծանոթենրը զինված են եղել, ունեցել են ատրճանակ, դանակ ու էլեկտրական պարպիճ: Վերջինը նաեւ կիրառել էին:

Երկուսն էլ դիմակ չեն ունեցել, կնգուղները գլուխներին քաշած են եղել: Ավազակները պահանջել էին գումար տալ, կինն ասել էր, որ գումար չունի: Ավազակները շարունակել էին սպառնալիքները: Կինը գնացել է ննջասենյակ ու պատը ծեծել, հույս ունենալով, որ հարեւանները կլսեն ու օգնություն կկանչեն: Անծանոթները պահարանից 700 դոլար են գտել, վերցրել կնոջ պայուսակն ու դիմել փախուստի:

Ոստիկանությունը ապրիլի 10-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել 21-ամյա Դավիթ Հ.-ն եւ 20-ամյա Սարգիս Պ.-ն: Նրանք ընդունել են իրենց մեղքը եւ հայտնել, որ ձեռքներին գազային ատրճանակ է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ