Քյոլնում հազարավոր ձախակողմյան ակտիվիստներ փորձել են ընդհատել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD, Alternative for Germany) աջակողմյան պոպուլիստական կուսակցության համագումարը, որը հանդես է գալիս հակամիգրանտային կարգախոսներով: Դիմակայությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների, հաղորդում է BBC-ն:
Երկու օր նախատեսված AfD-ի միջոցառումը բացվել է շաբաթ օրը, որին փորձել են խանգարել հակամիգրանտային կուսակցության հակառակորդները: Ցուցարարները կրում են «Արգելափակել նացիստներին» կարգախոսով պաստառներ:
Ոստիկանությունը սպասում է, որ բողոքի ակցիաներին կմասնակցեն 50 00 ակտիվիստներ:
Համագումարի անցկացման վայրում կարգուկանոնը պահպանելու համար այնտեղ չորս հազար ոստիկաններ են ուղարկվել: