News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

United Airlines ավիաընկերությունը, որը ուղեւորին ինքնաթիռից բռնի դուրս բերելուց հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել, հայտարարել է, որ հետայսու մենեջմենթին պարգեւատրումը սերտորեն կապված կլինի հաճախորդներին ծառայություններով բավարարելու հետ, հաղորդում է BBC-ն:

Ամերիկյան ընկերությունը նաեւ հայտնել է, որ գլխավոր տնօրեն Օսկար Մունյոսը չի դառնա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

Դրա պատճառը նաեւ 69-ամյա բժիշկ Դեւիդ Դաոյի հետ կապված միջադեպն է, ում քարշ տալով դուրս են բերել օդանավից:

«United Airlines-ի ղեկավարությունը շատ լուրջ է վերաբերվում վերջին իրադարձություններին եւ ներկա պահին աշխատում պարգեւատրման ծրագիրն ուղղելու շուրջ», - ասվում է ընկերության հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ