News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ Լիբանանում մի շարք միջոցառումներ են անցկացվել:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից http://www.armenianorthodoxchurch.org/archives/19107 NEWS.am-ին հայտնում են, որ Մեհրաբում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումն սկսել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատգամով: Նա ֆրանսերենով ողջունել է միջոցառման կազմակերպիչներին եւ նշել .«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված ոճիր է, իսկ մարդկության դեմ կատարված ոճրագործության պատիժը` ըստ միջազգային օրենքի, բարոյական, օրինական եւ քաղաքական հանձնառություն է, իսկ պատժից խուսափելը` անիրավություն եւ Ցեղասպանության շարունակություն»: Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ ըստ միջազգային օրենքի, մարդկության դեմ գործած ոճիրները եւ մասնավորապես այդ ոճիրների եւ Ցեղասպանության ճանաչումը անքակտելի են, այլ խոսքով` ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում:

«Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,- իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո)
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...

Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև...
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է...
Ամենաշատ