News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարայի ռազմական բարձրագույն դատարանը որոշում է կայացրել 40 հազար թուրքական լիրա (11 հազար դոլար) փոխհատուցում վճարել 2011–ի ապրիլի 24–ին ծառայության ժամանակ ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի ընտանիքին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Անկարայի ռազմական բարձրագույն դատարանի որոշման մեջ նշվել է, թե 16 հազարական լիրա տրամադրվում է Սեւակի ծնողներին եւ 8 հազար լիրա էլ քրոջ։

Սեւակի ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, թե փոխհատուցումը ծիծաղելի փոքր գումար է եւ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը։

Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:

Սակայն զինվորական վճռաբեկ դատարանը բեկանել էր վճիռն ու որոշում կայացրել գործը զրոյից վերանայել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ